Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային փառատոնը:
A մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պայքարում է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի դեմ: Հիշեցնենք, որ 6 տուրերից հետո Արոնյանը 3.5 միավորով 6-րդն է, իսկ Կարյակինն ունի 4 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
B մրցաշարում Սերգեյ Մովսիսյանը սպիտակ խաղաքարերով պայքարում է Վան Կամպենի դեմ:









































