Ապրիլի 3-ին, ժամը 11.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազից թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա Կարինե Հ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, նա թունավորվել է լոգարանում՝ ծխատարից տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:
* * *
Ապրիլի 3-ին, ժամը 17.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա Վերգինե Ա.-ն և 21-ամյա Անուշ Խ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Վերգինե Ա.-ն հաղորդում է տվել, որ թունավորվել են նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցի գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
* * *
Ապրիլի 3-ին, ժամը 03.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում՚ ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 45-ամյա Աբրահամ Ս.-ն և 34-ամյա Մարինե Ղ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են ապրիլի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աբրահամ Ս.-ի բնակարանում, գազի արտահոսքից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: