Ինչպես հայտնի է, Դորտմունդի «Բորուսիա»-ն անհաջող ելույթ ունեցավ Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջին փուլում:
Դորտմունդցիներն իրենց ակտիվում են գրանցել 4 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 10 պարտություն: Կլոպի թիմը գտնվում է վտանգավոր գոտում: Այդպիսի արդյունք դորտմունդյան ակումբը չէր գրանցել արդեն 30 տարի: Այդ մասին է հայտնում Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Իսկ մրցաշրջանի առաջին փուլում վաստակած 15 միավորը վատագույն արդյունքն է 1987 թվականից ի վեր:











































