«Ինտեր»-ի ավագ Խավիեր Ձանետին նշել է, որ ընթացիկ մրցաշրջանում թիմը պատրաստվում է նվաճել Իտալիայի գավաթը և Եվրոպայի Լիգան: Արգենտինացին վստահեցնում է, որ թիմի բոլոր ֆուտբոլիստները հիանալի մարզավիճակում են:
«Մենք պատրաստվում ենք Իտալիայի գավաթակիր դառնալ և նվաճել Եվրոպայի Լիգայի հաղթողի տիտղոսը: Դա մեր ուժերից վեր չէ: Հնարավոր է, մեր ակումբի ղեկավարները որևէ հզոր ֆուտբոլիստի իրավունքներ ձեռք բերեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ես կարող եմ հաստատ ասել, որ նախորդ տարվա վերջին որոշակի հոգնածություն էր նկատվում, սակայն այժմ «Ինտեր»-ը գերազանց մարզավիճակում է»,- իտալական լրատվամիջոցները մեջբերում են Ձանետիի խոսքերը:










































