Երջանիկ լինելն այնքան էլ հեշտ չէ, դա ավելի շատ ամենօրյա աշխատանք է, որն արժե դրան, գրում է factroom.ru-ն:
Երջանիկ մարդիկ հիշում են, որ կյանքը կարճ է

Երջանիկ մարդիկ հասկանում են, որ կարճ ժամանակ ունեն ապրելու լիարժեք ու զարմանալի կյանք: Եվ դա նրանց չի վախեցնում, այլ ստիպում է ապրել ամեն պահով:
Նրանք չեն պահանջում այլ մարդկանց ուշադրությունը
Երջանիկ մարդկանց պետք չեն հավատարիմ հայացքներ, որ իրենց լավ զգան: Նրանք գիտեն իրենց արժեքը և հարգում են այլոց ցանկությունը:
Նրանք խելացիորեն են ծախսում գումարները

Երջանիկ մարդը գիտի՝ ինչպես ծախսել իր գումարը:
Նրանք ականջալուր են սեփական զգացումներին
Երջանիկ մարդիկ չեն ծնվում, այլ դառնում են բազմաթիվ գործոնների ազդեցության ներքո: Այս մարդիկ լսում են իրենց ներքին ձայնին: Նրանք չեն խլացնում իրենց էմոցիաները և չեն թաղում զգացումները անգիտակցական մակարդակում:
Նրանք իրենք են ղեկավարում իրենց կյանքը

Երջանիկ մարդուն գրեթե հնարավոր չէ նեղացնել, քանի որ նա մրցակցին չի թույլատրում հեշտորեն ղեկավարել իր տրամադրությունը: Նա չի բողոքում արտաքին հանգամանքներից և թույլ չի տալիս խախտել իր անձնական ներքին աշխարհընկալումը:
Նրանք պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար
Ի տարբերություն մյուսների՝ մարդը, որին ամեն ինչ ձեռք է տալիս սեփական կյանքում ու իրենց մեջ, պատրաստ է պատասխանատվություն կրել իր արարքների հետևանքների համար: Նա ներողություն է խնդրում, եթե հարկավոր է՝ սկսելով զրոյից:
Նրանք չեն շփվում անհաջողակների հետ

Մարդիկ, որոնք ամեն ինչից անընդհատ բողոքում են, կարող են շրջապատին էլ իրենց հետ ներքև քաշել: Նրանք սիրում են լինել մարդկանց հետ ու սիրում են լինել միայնության մեջ:
Լինել համախոհների ու ընկերների շրջապատում՝ հաճելի է ու անհրաժեշտ: Իրենցից գոհ մարդիկ պատրաստ են ժամանակ անցկացնել նաև միայնության մեջ՝ դրանում գտնելով առավելություններ: Մարդուն, որը ձանձրանում է, դժվար է անվանել գոհ այն ամենից, ինչ իր հետ կատարվում է:
Նրանք իրենց սիրում են

Երջանիկ մարդը երբեք իրեն չի ատի: Ուժեղ ու բավարարված մարդիկ չեն քչփորում անցյալը:
Նրանք գիտեն՝ ինչպես դրական ազդեցություն ունենալ այլոց վրա:








































