«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը նվաճել է Golden Boy մրցանակը, որն ամեն տարի Tuttosport-ը հանձնում է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին:
20-ամյա անգլիացին շրջանցել է «Այաքս»-ի հարձակվող Արկադիուշ Միլիկա, «Ինտեր»-ի կիսապաշտպան Մատեո Կովաչիչին և «Բարսելոնա»-ի ռմբարկու Մունիր Էլ Հադադիին:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Ստերլինգը 33 խաղում 9 գոլ է խփել և գոլային 7 փոխանցում կատարել:







































