2012-ին Christie’s-ի ընդհանուր հասույթը կազմել է 3,92 մլրդ ֆունտ սթեռլինգ (6,27 մլրդ դոլար), որը 10 %-ով գերազանցել է 2011-ի տվյալները։ Այս մասին հաղորդում է աճուրդի տունը։
Ինչպես նշում է BFM-ը, մեկ տարվա ընթացքում Christie’s-ի աճուրդներում վաճառվել է արվեստի 686 գործ՝ 1 մլն դոլար, և 49 գործ՝ ավելի քան 10 մլն դոլար արժողությամբ ։
Christie’s-ի տվյալներով՝ 2012-ին գնորդներին գրավել են Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված և ժամանակակից արվեստի ստեղծագործությունները։ Այդ ժամանակների գործերի վաճառքից հասույթը կազմել է 986,5 մլն ֆունտ սթեռլինգ, որը 34 %-ով գերազանցում է 2011-ի համապատասխան տվյալները։
Աճ է գրանցվել նաև իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստի գործերի վաճառքից՝ 623,6 մլն ֆունտ սթեռլինգ (+14 %), ինչպես նաև հին վարպետների և XIX դարի արվեստի գործերի վաճառքից՝ 201,6 մլն ֆունտ սթեռլինգ (+26 %)։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Christie’s աճուրդի տունը դեկտեմբերի 10-ին Նյու Յորքում կայացած Magnificent Jewels աճուրդով ավարտել է ամառային սեզոնը։ Ներկայացված 300 լոտերի 84 %-ը վաճառվել է՝ 32,5 մլն դոլար հասույթով։









































