Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի նախագահը խոսել է իր թիմի՝ «Ինտեր»-ի հետ ընթացող բանակցությունների մասին, որը վերաբերում է Սնեյդերին:
«Եթե գործարքը տեղի չունենա, մենք պահեստային տարբերակներ ունենք: Մամուլում հայտնված թվերը սխալ են: «Ինտեր»-ը համաձայնել է վաճառել Սնեյդերի տրանսֆերային իրավունքները 7.5 միլիոն եվրոյով:
Ֆուտբոլիստը տեղյակ է մեր առաջարկի մասին, հիմա բանակցում է իր թիմի հետ: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 5.5 միլիոն եվրոյից պակաս»,- ասել է նախագահը:







































