Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը մեկնաբանել է Պեպ Գվարդիոլայի՝ Մյունխենի «Բավարիա»-ի հետ պաշտոնական պայմանագիր ստորագրելու մասին լուրը.
«Գվարդիոլային բարդ աշխատանք է սպասվում «Բավարիա-ում, քանի որ նա պետք է աշխատի մարզական տնօրեն Մատիաս Զամերի, Կարլ-Հայնց Ռումենիգեի ու Ուլի Հյոնեսի, ոչ թե Բեկենբաուերի հետ:
Նրանք իրենց տեսակետն ունեն ցանկացած հարցի վերաբերյալ: «Բավարիա»-ում պահանջները շատ մեծ են, բայց ակումբը միշտ հոգատար է իր խաղացողների և մարզչական անձնակազմի նկատմամբ»,- հայտարարեց Շուստերը:









































