Թուրքական «Գալաթասարայ»-ի նախագահ Ունալ Այսալը հայտարարեց, որ ակումբը սպասում է Միլանի «Ինտեր»-ի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի պատասխանին, որին ակումբը ցանկանում է իր կազմ հրավիրել.
«Սնեյդերի պատասխանին կսպասենք ևս 3-4 օր: Եթե գործարքը չկայանա, մենք ունենք այլընտրանքային տարբերակներ: ԶԼՄ-ներն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածում:
Նրա տրանսֆերի դիմաց 7.5 մլն եվրո ենք առաջարկել: Մենք նաև նրան 5.5 մլն եվրո աշխատավարձ ենք առաջարկել: Հաջորդ քայլը պետք է անի Սնեյդերը»,- հայտարարել է Այսալը:








































