Հունվարի 21-ին «Բանանցը» ուսումնամարզական հավաքի է մեկնելու Կիպրոս: Թիմը բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին արդեն նախապատրաստելու է ուկրաինացի մասնագետ Վլադիմիր Պյատենկոն: Վերջինս «Բանանցին» կմիանա Կիրպոսում: Այդ մասին տեղեկացնում է «Բանանց»-ի պաշտոնական կայքը:
Վլադիմիր Պյատենկոյի հետ մեկտեղ «Բանանցի» մարզչական շտաբում աշխատելու են Ալբերտ Կովալյովը, Կարեն Սիմոնյանը, Արթուր Ոսկանյանը և Նիկոլայ Դոնևը:
«Բանանցի» նոր գլխավոր մարզիչը շատ հարուստ ֆուտբոլային կենսագրություն ունի: Որպես ֆուտբոլիստ Պյատենկոն հանդես է եկել ուկրաինական մի շարք ակումբներում` «Տավրիայում», «Շախտյորում», «Մետալիստում», Դոնեցկի Մետալուրգում: Հանդես է եկել նաև Ուկրաինայի երիտասարդական հավաքականում:
Մարզչական կարիերան սկսել է Դոնեցկի «Մետալուրգում», որտեղ 2008-10 թվականներին եղել է գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի օգնականը: Կոստովի հեռանալուց հետո գլխավորել է «Մետալուրգը» մինչև 2012 թվականը: Վլադիմիր Պյատենկոն 38 տարեկան է:






































