Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

ՊՆ-ում խորհրդակցության անցկացման պատճառն այս պահին ի հայտ եկած պատճառ չէ. Արտակ Զաքարյան

Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևաններ ունեցող պետությունը պետք է միշտ հաշվի առնի հնարավոր բոլոր սպառնալիքները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարությունների ընդլայնված կազմով նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին և ներկայումս նման խորհրդակցության անհրաժեշտությանը։

Ըստ նրա՝ Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևաններ ունեցող պետությունը միշտ էլ պետք է ի նկատի ունենա հնարավոր բոլոր սպառնալիքները և միշտ պատրաստ լինի դրանց, ինչն էլ ՀՀ-ն իրականացնում է: Ուստի, պատգամավորի խոսքերով, դրանով էլ պայմանավորված է ռազմաքաղաքական համագործակցության բաղադրիչի և անվտանգության խնդիրների վրա մեծ ուշադրություն դարձնելու քաղաքական մոտեցումները, որովհետև որևէ ոլորտում հնարավոր չէ զարգացնել հաջողություններ, ունենալ ձեռքբերումներ, երբ անվտանգությունը բավարար մակարդակով ապահովված չէ և պետական պաշտպանությանն առնչվող խնդիրները լուծված չեն:

«Ունենք բավարար պաշտպանվածության մակարդակ, անվտանգության տարբեր համակարգեր, միջազգային համագործակցություն այդ ուղղությամբ: Բնականաբար, Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական ընդգծված քաղաքականությունը մեզ միշտ պետք է սթափ և զգոն պահի, հավասարակշռությունն ու ուժերի ապահովման և քաղաքական հավասարակշռությունն՝ արտաքին ու ներքին առումով, մենք պետք է կարողանանք ապահովել և պահպանել այնպես, որ ցանկացած պահի կարողանանք դիմագրավել բոլոր տեսակի սպառնալիքներին: Ադրբեջանն ինքնին սպառնալիքի աղբյուր է, տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ամենաիրական սուբյեկտն է: Ուստի մեր գործողությունները պայմանավորվում են նաև նրանով, թե Ադրբեջանն ինչպիսի ռազմավարական պլանավորում է իրականացնում, իսկ այդ ռազմավարական պլանավորումն այսօր Ադրբեջանում հիմնված է հակահայկական քարոզչության և հայատյացության ֆոնի վրա»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն իր բոլոր ստրուկտուրաները պետք է կարողանա պատրաստ պահել. սա ՀՀ-ի անվտանգության երաշխիքն է:

Հանրապետական պատգամավորի դիտարկմամբ՝ խորհրդակցության անցկացման պատճառներ պետք չէ փնտրել, որովհետև պատճառներն այս պահին ի հայտ եկած պատճառներ չեն: «Պարզապես, հաշվի առնելով տարբեր խնդիրներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անվտանգությունը մեզ համար միշտ լինելու է առաջնային նշանակության հարց, այս պրակտիկան շատ լավ միջավայր է, որ պետական բոլոր կառույցները համատեղ կարողանան միասին քննարկել և ունենալ այս հարցում ընդհանուր մոտեցումներ»,- պարզաբանեց Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարությունների ընդլայնված կազմով նիստ է տեղի ունեցել՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձահարված ագրեսիվ պատերազմում տարած հաղթանակի վերջնական իրավական ձևակերպումը, հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը և այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում