«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը վստահություն է հայտնել, որ թիմի 39-ամյա կիսապաշտպան Ռայան Գիգզը կարող է շարունակել կարիերան և հանդես գալ ակումբում նվազագույնը ևս 1 մրցաշրջան:
«Նա կխաղա ևս 1 մրցաշրջան: Նրա խաղում չեն նկատվում հոգնածության կամ թուլության նշաններ: Բոլոր լավագույն խաղային որակները Ռայանը պահպանել է: Գիգզը ֆուտբոլային անհավանական ախորժակ ունի: Նա հիանալի անձնավորություն է»,- բրիտանական լրատվամիջոցները մեջբերում են Ֆերգյուսոնի խոսքերը:










































