Հոլանդացի մասնագետ Ֆրանկ Ռայկարդը, ով նախօրեին ազատվել է Սաուդյան Արաբիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել «Միլան»-ը:
La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների համաձայն` ակումբի ղեկավարները նախատեսում են պաշտոնանկ անել Մասիմիլիանո Ալեգրիին: Միլանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների թվում է նաև Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը անհաջող էր «Միլան»-ի համար: Ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը` 14 միավորով զիջելով առաջատար «Յուվենթուս»-ին:








































