Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Դրամի արժևորման խնդիրն անգին է՝ այն Հայաստանի ապագան է և ազատության երաշխիքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հեղինակավոր դրամագետ, ֆինանսական խորհրդատու, նորարար, Քեմբրիջի համալսարանում դոկտորի աստիճան ստացած Արմեն Փափազյանը, ով կերտել է Միջին Ասիայի կապիտալի շուկայի պատմության մի կարևոր մասը: Զբաղեցնելով DIFX-ի (NASDAQ Dubai-ի) նորարարությունների ու զարգացման գծով գլխավոր կառավարչի պաշտոնը՝ դոկտոր Փափազյանը ղեկավարել է Միջին Ասիայի առաջին կառուցվածքավորված արժեթղթերի հարթակի ստեղծումը՝ Morgan Stanley-ի, Deutsche Bank-ի և Merrill Lynch-ի հետ համատեղ, գլխավորել է այդ տարածաշրջանի առաջին վաճառման ենթակա արժեթղթերի և Sukuk ինդեքսների (ցուցանիշների) ստեղծումը HSBC-ի հետ: 2010թ. նա ստեղծել է Keipr խորհրդատվական ընկերությունը և աշխատել աշխարհի տարբեր երկրներում: 2011թ. հրավիրվել է համաշխարհային FT Investment Banking Awards (Լոնդոն)՝ որպես ժյուրիի անդամ, և որպես դասախոս՝ Սորբոնի համալսարանում ներկայացնելու իր ուշագրավ գաղափարները միջազգային պետական վարկային ճգնաժամի շուրջ: 2013թ. իր ներկայացրած գաղափարների համար ստացել է Alpha Centauri հեղինակավոր մրցանակը (ԱՄՆ, Դալլաս):

– Պարոն Փափազյան, ՌԴ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ իր պահուստներն օգտագործելու է ռուբլիի արժեքի պահպանման համար և ռուբլիի արժեզրկումն արդեն իսկ դանդաղել է, նաև հայկական դրամի փոխարժեքն է բարելավել այսօր: Դուք ինչ եք կանխատեսում` կա՞ն արդյոք հիմքեր պնդելու, որ դոլարի փոխարժեքը կկայունանա:

– Ռուսական ռուբլու արժեզրկումը հիմնականում կապված է պատժամիջոցների ու նավթի գնի հետ: Ռուսական Կենտրոնական բանկը արդեն ամիսներ է, որ իր պահուստներն օգտագործում է՝ հնարավորինս ռուբլու արժեքը պահպանելու համար: Այս տատանումները և արժեզրկման գործընթացի դանդաղեցումները երկարաժամկետ փոփոխությունների են տանում, եթե ինչ-որ հիմնական բան փոխվի նավթի գների ու պատժամիջոցների հետ կապված: Հետևաբար ես կարծում եմ, որ պետք է զգույշ մնալ ու հետևել այս անցուդարձերին:

Ռուբլու արժեզրկմանը զուգահեռ՝ պետք է անդրադառնալ ամերիկյան դոլարի արժևորման գործընթացին ևս: Դոլարի փոխարժեքը արժևորվում է նաև այլ դրամանիշների դիմաց: Ամերիկայի ԿԲ քաղաքականությունը, տոկոսադրույքները և եվրոպական տնտեսության իրավիճակը մեծ դեր են խաղում այս գործընթացում:

Հայկական դրամի փոխարժեքի խնդիրներն, ինչպես ասացի, կապված են գլոբալ այս զարգացումների հետ, բայց նախևառաջ և տեղական իրականության մեջ միշտ ունեն իրենց պատճառները: Հետևաբար իրավիճակը կարող է շտկվել ՀՀ-ում նոր մարտավարությամբ: Շուկան ծանոթ է, որ արտարժույթը կարող է փոխվել, այնպես չէ, որ մարդիկ չեն սպասում, բայց սպասելու հետ մեկտեղ սպասում են նաև, որ ԿԲ քաղաքականությունը հստակ լինի: Ուստի շուտափույթ պետք է նոր դրամական քաղաքականություն վարել: Եթե չլինի նոր քաղաքականություն, ես իրավիճակի կարգավորումը ժամանակավոր եմ համարում: Հետևաբար կարող է շարունակվել արժեզրկումը ՌԴ-ի և ռուբլիի հետ կապված խնդիրների, դոլարի արժևորման գործընթացների և ՀՀ տեղական քաղաքականության հակասությունների պատճառով:

– Երեկ ՀՀ ԿԲ նախագահը հերթական անգամ հանդես եկավ հրապարակային մեկնաբանություններով՝ կապված ֆինանսական շուկայում տիրող իրավիճակի հետ: Նա նշեց, որ իրավիճակը վերահսկվում է, դոլարի գերարժևորումը մինչև տարվա վերջ կկանգնի, իրավիճակը կմեղմվի: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ ԿԲ-ի և կառավարության ձեռնարկած միջոցառումների, հաշվարկների արդյունավետությունը:

– Մեկ շաբաթ առաջ (դեկտեմբերի 12-ին) տված իմ հարցազրույցում ես անդրադարձել էի ԿԲ առաջին հայտարարությանը՝ նշելով, որ ԿԲ-ի որդեգրած սահմանափակ ժամկետավոր սակարկությունների քաղաքականությունը չի կասեցնի դրամի արժեզրկման գործընթացը, ավելին՝ կարող է բերել հակառակ արդյունքի: Հայաստանյան շուկայում աշխատող հաստատությունները, մարդիկ այս օրերի ընթացքում արդեն զգացել են, որ այդ քաղաքականությունը չի օգնում արժեզրկման գործընթացի կասեցմանը. վերջին օրերին շուկայում առաջացած խուճապը դրա վկայությունն է:

Ինչ վերաբերում է վերջին հայտարարությանը. եթե նկատել եք, ԿԲ-ն իր հայտարարություններում կրկնում ու ընդգծում է «պղտոր ջրում ձուկ որսացողներին» պատժելու իր պատրաստակամության և մտադրության մասին: Ես կարծում եմ, որ այս վճռականությունը պետք է կենտրոնացնել պղտոր ջուրը մաքրելու և մարդկանց պղտոր մտքերը խաղաղեցնելու վրա: Նաև՝ երբ ԿԲ-ն հայտարարում է, թե պղտոր ջրում ձուկ որսացողներին պատժելու է, այդ պղտոր ջրում խեղդվողներին ուշադրություն չի դարձնում: Այսինքն՝ պղտոր ջրում ձուկ որսացողներին գտնելու և պատժելու փոխարեն՝ ԿԲ-ն պետք է իր վարկավարական և քաղաքական ողջ ռեսուրսն ուղղի առաջացած պղտոր ջուրը մաքրելուն:

«Հայաստանի Կենտրոնական բանկը պղտոր ջրում ձուկ որսացողներին գտնելու և պատժելու փոխարեն՝  պետք է իր վարկավարական և քաղաքական ողջ ռեսուրսն ուղղի առաջացած պղտոր ջուրը մաքրելուն»:

Երկրորդ՝ հայտարարություններում արդեն մի քանի անգամ լսում ենք «պատիժ» բառը, այնինչ ես կարծում եմ՝ ներկայում, երբ ժողովուրդը, տնտեսվարողները, հաստատություններն արդեն իսկ տնտեսական դժվարությունների մեջ են, արդեն իսկ բարդությունների են հանդիպում, հանցագործ փնտրելու գործընթացի մասին մտորելը ճիշտ չէ: Անշուշտ, եթե կան օրինախախտներ, պետք է պատժվեն. դա այլ հարց է: Ես խոսում եմ այն մասին, որ ԿԲ-ն պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի իրավիճակի իսկապես ճիշտ վերահսկողության և շտկման վրա:

Խոսվում է նաև սպեկուլյացիաների մասին: Ընդհանրապես արտարժույթի շուկաների էությունն է սպեկուլյացիան: Սպեկուլյացիա անողներին դատապարտելով կամ նրանց ետևից գնալով՝ ԿԲ-ն իր ուշադրությունը կրկին շեղում է անհրաժեշտ պարտավորություններից: Ռուսական ռուբլու հետ կատարվածի մեջ սպեկուլյացիա անողների մասին խոսել արժե, բայց ՀՀ-ում իրավիճակն այլ է: Նաև ԿԲ հայտարարած ու վարած սակարկությունների ճանապարհով մինչև տարեվերջ նվազող վաճառքը սպեկուլյացիայի նոր դուռ է բացում: ԿԲ-ն հայտարարում է, թե սպեկուլյացիան պետք է պատժվի, բայց ինքն իր վաճառքի գործընթացում սակարկություն է անում, նշանակում է՝ առաջարկությունների գործընթացում շուկայական ընթացքը վավերացնում է:

Ես կարծում եմ, որ ԿԲ ներկայիս քաղաքականությունը պետք է շուտափույթ հեղաշրջվի՝ կենտրոնանալով նոր, իրական, ինքնավստահություն ներշնչող քաղաքականության վրա:

– Դրամի հանդեպ վստահությունը վերականգնելու համար ավելի երկարաժամկետ դրամական քաղաքականություն է անհրաժեշտ, այսօր, երբ խոսում ենք իրական քայլերի, իրավիճակի շուտափույթ շտկման, ԿԲ քաղաքականության հեղաշրջման անհրաժեշտության մասին, ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել:

– Վստահության վերականգնման համար անհրաժեշտ են հստակ ու իրական քայլեր, որոնք շուկայի իրականությունը զգալիորեն կբարելավեն: ԿԲ-ի քաղաքականության հակասությունները, որոնք առաջացան ներքին տրամաբանության կամ շուկայի իրականությանը չհամապատասխանելու պատճառով, խուճապի հիմնական պատճառներից են: Ուստի առաջին հերթին ԿԲ-ն պետք է վերացնի իր քաղաքականության և հայտարարությունների միջև ի հայտ եկող հակասությունները:

Նշեմ մի քանի օրինակներ: Առաջինը, որ պետք է անի ԿԲ-ն, ժողովրդի, տնտեսվարողների, բիզնեսների ապրած իրականությունն ընդունելն է, տեսնելը, դրան պատասխան տալը: Օրինակ՝ ԿԲ-ն հայտարարում է, թե իրենք գները վերահսկողության տակ են վերցրել և տիրապետում են իրավիճակին, բայց ժամ առ ժամ գները փոխվում են, և մարդիկ սա տեսնում են, ուստի իրենց ապրածին են հավատում: Հետևաբար հայտարարություններում առկա հակասությունն ազդում է վստահության վրա: Ուստի բոլոր հայտարարությունները պետք է համապատասխանեն ժողովրդի ապրած իրականությանը:

Երկրորդ. մի կողմից՝ ասվում է, թե ստեղծված իրավիճակը տարածաշրջանային, աշխարհաքաղաքական զարգացումների հետևանք է, մյուս կողմից՝ թե մինչև տարեվերջ իրավիճակը կշտկվի: Սա էլ մեկ այլ հակասություն է: Ինչու են այդքան վստահ, որ կկարգավորվի, եթե իրավիճակը, նրանց խոսքով, պայմանավորված է գլոբալ ֆինանսատնտեսական զարգացումներով: Այսպիսի աղետալի վիճակներում վախերը կփարատվեն ոչ թե ժամանակով պայմանավորված ինչ-որ խոստումներով, այլ ներկայում խոսված ու գործի դրված քայլերով, որ զգալիորեն համապատասխանում են ժողովրդի ապրած իրականությանը և զգալի ձևով զգուշավոր քաղաքականության փաստեր ցույց տալիս: Եթե ԿԲ-ի համար այդքան հստակ ձևով կարելի էր իմանալ որ գլոբալ ֆինանսատնտեսական վիճակը ինչպիսին է լինելու շաբաթներ առաջ, ուրեմն պետք էր այս խուճապը շրջանցել չէ՞: Ես կարծում եմ, որ պետք է զգույշ լինել այս գործընթացների ավարտը գուշակելուց և կենտրոնանալ մտածված քայլերի վրա, որ թեթևացնում են իրավիճակը և խուճապի առաջն են առնում փաստացի քայլերով:

Երրորդ. ԿԲ-ն հայտարարում է նաև, թե պահուստներ ունի, և լիովին բավականացնում են այդ պահուստները, և ոչ մի արտարժույթի խնդիր չկա. եթե սա է իրականությունը, ապա ինչո՞ւ է այդքան փոքր գումարներ վաճառում ամեն օր և ինչո՞ւ միայն մինչև տարեվերջ, ինչո՞ւ են վաճառվող արտարժույթի քանակը միտումնավոր փոքրացնում: Ես չեմ ասում, որ ԿԲ-ն պահուստներ չունի, ես ասում եմ, որ իր հայտարարությունն ու քաղաքականությունը հակասական ազդակներ են տալիս շուկային, և դա ազդում է վստահության պակասի վերահաստատման վրա: Այն Կենտրոնական բանկը, որը լի պահեստներ ունի, կարիք չպետք է զգար սահմանափակ գումարներ վաճառելու քաղաքականություն որդեգրել և ավելի հանգիստ կերպով ժողովրդի կասկածները փարատելու համար պետք է վաճառեր այնքան, որքան անհրաժեշտ էր՝ խուճապը հեռու պահելու համար:

«Հայաստանի Կենտրոնական բանկի հայտարարությունն ու քաղաքականությունը հակասական ազդակներ են տալիս շուկային, և դա ազդում է վստահության պակասի վերահաստատման վրա»:

– Պարոն Փափազյան, Հայաստանը որքանո՞վ է կախված ու կապված համաշխարհային ֆինանսական շուկայում ընթացող գործընթացներին:

– Շատ մեծ կապվածություն կա, այսինքն՝ գլոբալ իրականությունը, ռուբլու անկումը, դոլարի արժևորումը, անշուշտ, ուղղակիորեն կապված են Հայաստանում պատահած և տեղի ունեցող իրադարձությունների հետ: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող ձեռնարկել քաղաքականություն, որ նվազագույնի հասցնենք վնասները և մեր հասարակությունը խուճապի չմատնվի: Արդեն մի քանի շաբաթ առաջ մենք կարող էինք այսպիսի իրավիճակը կանխատեսել, պատրաստվել, որպեսզի խուճապ չլիներ շուկայում:

Նաև, ինչպես ասել եմ արդեն, համաշխարհային ֆինանսական շուկաներում ընթացող իրադարձությունները չպետք է օգտագործվեն որպես պատճառաբանություն մեր տեղական շուկայի ու արտարժույթի խնդիրների պատասխանատվությունից խուսափելու համար: Մեր ներդրումային համակարգի ներկայիս իրավիճակը, դոլարիզացիան, արտաքին վարկերի մեծացող բեռը և տնտեսական տարբեր տեսակի այլ խնդիրները այսօրվա մեր իրականությունն են: Ուստի անհրաժեշտ է իրականությանը նայել պարզ ու հստակ, որպեսզի կարողանանք դիմագրավել մեր առջև հայտնվող մարտահրավերներին:

– Իրավացի՞ են արդյոք գնահատականները, թե այս շուկայում իրավիճակի վերահսկողությունը ԱՄՆ-ն է իրականացնում:

– Մենք մեծ պարտավորություններ ունենք մեր հանդեպ: Մենք՝ որպես երկիր, ՌԴ-ից տնտեսապես կախված ենք, ՌԴ-ի հետ կապվածությունն իրական տնտեսության կախվածություն է՝ լինի դա արտահանում, տրանսֆերտներ, էներգակիրներ: Բայց մենք Արևմուտքի հետ ևս ունենք նույնքան կապվածություն, բայց՝ Արևմուտքի դրամական աշխարհից: Այն վարկերը, որոնք ՀՀ-ն վերցրել է վերջերս, կա՛մ եվրոպական, կա՛մ ամերիկյան բանկերից են, հետևաբար ներկայում, երբ Արևմուտքն ու ՌԴ-ն տարբեր խնդիրների մեջ են, մեր կախվածությունները մեր երկիրը ճգնաժամի մեջ են գցում, բայց միաժամանակ մեզ հսկայական առիթ են տալիս՝ մերը ստեղծելու, վերագտնելու:

Մենք մեր տնտեսական ռեսուրսները պետք է կարողանանք օգտագործել՝ հավասարակշռված կապվածություններ հաստատելու համար, աշխարհի չորս կողմում սփռված հայկական Սփյուռքի միջոցով, կարող ենք մոլորակի չորս կողմում ցրված լինելով՝ հավասարակշռել մեր կախվածությունները, որի համար պայմաններ պետք է ստեղծենք երկրում, ինչպիսին ժամանակակից ներդրումային համակարգն է, որը կօգնի այդ կապերի ձևավորմանը:

«Աշխարհի չորս կողմում սփռված հայկական Սփյուռքի միջոցով, կարող ենք մոլորակի չորս կողմում ցրված լինելով՝ հավասարակշռել մեր կախվածությունները, որի համար պայմաններ պետք է ստեղծենք երկրում, ինչպիսին ժամանակակից ներդրումային համակարգն է, որը կօգնի այդ կապերի ձևավորմանը»:

Անհրաժեշտ է դրամն արժևորել, քանի որ այն ՀՀ անկախության հիմնական ձեռքբերումներից մեկն է, դա է մեր երկրի ապագա բարօրության երաշխիքը, մեր երեխաների ազատ կյանքի երաշխիքը: Դրամի արժևորման հարցը քաղաքական բոլոր ծրագրերից էլ անգին է, մեր բոլորի ապագան է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում