Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է El Pais-ը:
– Կարծում եմ, որ կկարողանամ երկրորդ Գվարդիոլա դառնալ «Բարսելոնա»-ի համար: Ցանկանում եմ մնալ այս ակումբում և կապ չունի, թե ինչ պաշտոնում կլինեմ: Ինձ շատ քիչ է մնացել խաղալ խաղադաշտում:
Վերականգնումն ինձ համար ավելի ծանր է դարձել: Այլևս չեմ կարողանում շաբաթվա մեջ մի քանի անգամ խաղադաշտ դուրս գալ,- հայտարարել է Չավին:








































