Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Անդրեա Պիրլոյի հասցեին:
«Պիրլոն մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից է: Թե՛ Իտալիայի հավաքականում, թե՛ «Յուվենտուս»-ում նա շատ բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: «Ծեր սինյորա»-ի բախտը բերել է, որ Պիրլոն մի օր համաձայնել է պայմանագիր ստորագրել:
Սա նման է պոկերի խոշոր մրցաշարում պատահական հաղթանակի, որից հետո երկար ժամանակ վայելում ես շահումդ: Այդուհանդերձ, գովեստի բոլոր խոսքերը, բոլոր մրցանակները երբեք չեն կարող արտահայտել նրա տաղանդը:
Ցավում եմ, որ նա ամեն տարի «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցանկում չի լինում, բայց մեր երկրպագուները գիտեն՝ ինչպիսի ֆուտբոլիստ է Պիրլոն: Նրան հիշելու են տասնամյակներ շարունակ»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է La Gazetta dello Sport-ը:










































