Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Իրանցի գիտնականները ցրված սկլերոզի բուժման դեղամիջոց են ստեղծել

Թավրիզի բժշկական հետազոտությունների համալսարանի գիտնականները պատրաստել են բուսական ծագում ունեցող դեղամիջոց, որը կարող է լիովին բուժել ցրված սկլերոզով հիվանդներին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է իրանական հեռուստատեսությունը,- փոխանցում է Trend-ը:

Նոր դեղամիջոցը կոչվում է MS Nut (Nutrition) և պատրաստված է բույսայուղի օշարակի ձևով:

Գիտնականներն այս դեղամիջոցի պատրաստման համար աշխատել են երկուսուկես տարի:

Դեղամիջոցը փորձարկվել է 100 ցրված սկլերոզով հիվանդի վրա, նրանցից 65-ն ավարտել է բուժումը: Հիվանդները լիովին առողջացել են, բայց որոշները, հիվանդության ավելի խորացված ձևի պատճառով, մասամբ են բուժվել:

MS Nut-ով բուժման ժամկանակաշրջանը կես տարուց մեկ տարի է:

Դեղամիջոցն արդեն արտոնագիր է ստացել Իրանում և մոտ ժամանակներս առողջապահության նախարարության թույլտվությամբ կսկսվի դրա արտադրությունը երկրի դեղագործական ընկերություններում:

Իրանական ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ Իրանում աճել է ցրված սկլերոզով հիվանդների թիվը: Պատճառ են համարվում էկոլոգիական գործոնները: Այսօր Իրանում հաշվվում է 50 000 ցրված սկլերոզով հիվանդ:

Եթե հիվանդությունը տարածվի նույն տեմպով, առաջիկա 10 տարում յուրաքանչյուր իրանական ընտանիքում մեկ նման հիվանդ կլինի,- ասված է տեղեկատվության մեջ:

Ցրված սկլերոզը քրոնիկ ավտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ բորբոքվում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդային հյուսվածքների միելինային թաղանթը: Հիվանդությունն առաջանում է երիտասարդ և միջին տարիքում (15 – 40 տարեկանում):

Աշխարհում հաշվվում է ցրված սկլերոզով մոտ 2 մլն հիվանդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում