Վթարային վիճակի պատճառով Ստամբուլի Սուլթան Ահմեդի մզկիթի(Երկնագույն մզկիթ) մինարեն կքանդվի և նորից կկառուցվի:Խոսքը մզկիթի աջ կողմից հետևի մինարեի մասին է:Այս մասին հայտնում է antalyatoday.ru-ն:
Աղյուսները, որոնցից պատրաստված է կառույցը, սկսել են փշրվել, իսկ պատշգամբներում նկատելի են ճեղքեր:
Մինարեն կվերականգնվի բնօրինակին միանգամայն համապատասխան:
Արվեստաբանների կարծիքով՝ քանդման և վերականգնման մեթոդը լիովին ընդունելի է պատմական հուշարձանների դեպքում:









































