Կրասնոդարի «Կուբան»-ն ԱՄԷ-ում նախապատրաստություն է տեսնում: Առաջին հանդիպումը թիմն անցկացրեց Ուզբեկստանի առաջնության չեմպիոն «Պախտակոր»-ի դեմ:
Ռուսական թիմը հաղթեց 1:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ Գեորգե Բուկուրը:
Հիշեցնենք, որ «Կուբան»-ում են հանդես գալիս Արազ Օզբիլիսն ու Մարկոս Պիզելին, վերջինս մասնակցեց այս հանդիպմանը:








































