Անգլիական «Լիվերպուլ»-ի և Միլանի «Ինտեր»-ի նախկին մարզիչ իսպանացի Ռաֆայել Բենիտեսը արտահայտվել է իսպանական թիմերի և մարզիչների մասին:
«Իհարկե, Մոուրինյոն գերազանց մասնագետ է, բայց ես նախընտրում եմ հայրենական արտադրանքը: Այդ առումով կարող եմ նշել Պեպ Գվարդիոլային, Լուիս Գարսիա Պլասային, Խուան Կառլոս Գարիդոյին, Խոակին Կապարոսին և էլի մի քանի այլ մարզիչների»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Իր ապագայի վերաբերյալ իսպանացի մասնագետն ասել է հետևյալը. «Ես լավ առաջարկի եմ սպասում: Կնախընտրեի աշխատել Պրեմիեր լիգայում, քանի որ իմ ընտանիքն Անգլիայում իրեն շատ լավ է զգում»:









































