Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի մեկնարկային խաղը դադարեցվել է 89-րդ րոպեին:
«Սանկտ Պաուլի»-«Շալկե» հանդիպման ժամանակ մրցավարների գործողություններից դժգոհ (79-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Սանկտ Պաուլի»-ի երկրորդ ֆուտբոլիստը) տանտերերի երկրպագուները 80-րդ րոպեից խաղադաշտ են նետել տարբեր տեսակի իրեր, որոնցից մեկը` գարեջրով լի բաժակը, դիպել է եզրային մրցավար Տորստեն Շիֆների գլխին:
Դրանից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինը խաղն ընդհատելու որոշում է կայացրել: Նշենք, որ այդ պահին «Շալկե»-ն առջևում էր0:2 հաշվով:






































