Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Յոհան Գուրկյուֆը կարող է տեղափոխվել Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի կազմ: Այդ մասին են հայտնել ֆրանսիական լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստն արդեն ժամանել է Ռուսաստան` Մոսկվայի «Սպարտակ»-ի ղեկավարների հետ ապագա պայմանագրի վերջին մանրամասները համաձայնեցնելու նպատակով:
Տրանսֆերային գործարքի ժամկետն ու գումարը դեռևս չեն հրապարակվել:







































