Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն ամփոփել է թիմի ելույթներն անցյալ և ընթացիկ մրցաշրջանում:
Ֆուտբոլիստն ուշադրություն է դարձրել որոշ սխալների վրա, որոնց արդյունքում Յուպ Հայնկեսի սաները չկարողացան ավելի լավ արդյունք գրանցել նախորդ ֆուտբոլային տարում:
«Ցավոք, որոշ խաղերի ժամանակ մենք անթույլատրելի սխալներ էինք գործում: Սակայն ընթացիկ մրցաշրջանում այդ առումով մենք անհամեմատ լավ արդյունքներ ենք գրանցել: Նկատի ունեմ, օրինակ, խաղային կարգապահությունը: Այժմ «Բավարիա»-ի յուրաքանչյուր ֆուտբոլիստ ավելի շատ ջանքեր է գործադրում պաշտպանությունն ապահովելու համար, ինչն էլ տալիս է իր պտուղները»,- նշել է ֆուտբոլիստը:










































