«Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ներողություն է խնդրել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելիից, որին անվանել էր «փտած խնձոր»:
«Ես ասել էի, որ կարևոր է հանդերձարանում ունենալ պոզիտիվ խաղացողներ: Ես ի նկատի չունեի Բալոտելիին, բայց եթե նա դա իրեն ուղղված վիրավորանք է համարում, ես ներողություն եմ խնդրում:
Կտեսնե՞նք Բալոտելիին «Միլան»-ի կազմում: Մեր ակումբի ոչ մի ներկայացուցիչ բանակցություններ չի վարել նրա տեղափոխության նպատակով և մենք մտադրություն չունենք նրան մեր թիմ հրավիրել»,- հայտարարեց Բեռլուսկոնին:










































