Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտարարել է, որ Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դանտեի և կիսապաշտպան Լուիս Գուստավոյի ելույթներն իրեն անչափ հետաքրքրել են: Այդ մասին են հայտնում գերմանական լրատվամիջոցները:
Սկոլարին հայտնել է, որ նշված ֆուտբոլիստները մեծ շանսեր ունեն աշխարհի 2014 թվականի առաջնությանը հանդես գալու համար:
«Իհարկե Դանտեն և Լուիս Գուստավոն հետաքրքրում են ինձ: Գուստավոն վնասվածք է ստացել, սակայն ես կշարունակեմ հետևել նրա ելույթներին: Նույնը վերաբերում է նաև Դանտեին»,- հայտարարել է Սկոլարին:







































