Friday, 19 06 2026
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար

Իսկ ի՞նչ ասեր Քոչարյանը

Օրվա քաղաքական հիթն անկասկած Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցն է, որտեղ նա անդրադառնում է Հայաստանի ներքին քաղաքական ու տնտեսական վիճակին: Տնտեսական իմաստով Քոչարյանն իր ամպլուայի մեջ է, և ինչպես սպասվում էր, նա մտահոգիչ է համարում Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը:

Սակայն այստեղ մի հատկանշական բան կա: Ռոբերտ Քոչարյանը ոչ թե տնտեսական քաղաքականությունը ենթարկում է քննադատության, ինչն անում էր նախկինում, այլ ուղղակի մտահոգություն է հայտնում վիճակի և միտումների կապակցությամբ:

Այստեղ շեշտադրումների նկատելի մեղմացում կա, ինչն, իհարկե, ամենևին չի նշանակում, որ առկա է կոնյունկտուրային խորը համատեքստ: Թեև ընդհանուր առմամբ հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանի այդ մեղմացումը պայմանավորված է հավակնությունների սահմանափակմամբ, և նա չի ցանկանում ավելորդ խտացնել գույները, որովհետև այդ դեպքում անհասկանալի կլինի ակտիվ քաղաքականության գործընթացներից հեռու մնալու նրա պահվածքը:

Հարցազրույցի բուն ասելիքն, իհարկե, այդ պահվածքի բացատրությունն է: Ռոբերտ Քոչարյանն այստեղ օրիգինալ չէ: Նա ևս իրավիճակը համարում է քաղաքական մրցակցության տեսանկյունից անհետաքրքիր, իսկ մրցակցության բացակայությունը՝ երկրի և հասարակության համար վտանգավոր:

Բայց այդ դեպքում հարց է ծագում` ինչո՞ւ երկրորդ նախագահն ինքը չմիջամտեց և այդ անհետաքրքիր վիճակը չփորձեց հետաքրքիր դարձնել, նաև մրցակցություն ստեղծել և այդպիսով ծառայություն մատուցել պետությանն ու հասարակությանը: Նրա բերած փաստարկները՝ «երկու ղարաբաղցի», «վաղեմի ընկերներ», «մանր առևտուր», մեղմ ասած` այնքան էլ համոզիչ չեն, քանի որ նույն այդ փաստարկների ակնհայտ առկայության, ավելի քան վառ արտահայտվածության պայմաններում Ռոբերտ Քոչարյանը տասը տարի շարունակ նախագահում էր Հայաստանում: Ավելին` իր նախագահության ընթացքում նա ինքն էր դատապարտում նրանց, ովքեր տեղային բաժանում էին կատարում հայաստանցիների և ղարաբաղցիների միջև: Մինչդեռ այսօր նա ինքն է գնում այդ բաժանման` փորձելով հիմնավորել ակտիվ գործընթացներից իր հեռու մնալը:

Մյուս կողմից` հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանը դժվարին կացության առաջ է և չի կարող պարզապես հայտարարել իր տակտիկայի տապալման մասին, երբ ինչ-ինչ, միգուցե նաև իրենից անկախ՝ ընդամենը գործընկեր ընտրված գործիչների սխալների կամ որակների պատճառով չկարողացավ փոխել Հայաստանում առկա քաղաքական ստատուս-քվոն և հիմք դնել իր վերադարձի կամ իր պատրոնաժությամբ իշխանության ձևավորման համար:

Բնականաբար, նա ստիպված է գտնել այլ բացատրություններ, իսկ երբ դրանք այդքան էլ մոտ չեն իրականությանը, ապա ցանկացած դեպքում դառնում են ոչ այնքան համոզիչ, հատկապես այն թափանցիկ իրականության պայմաններում, որ ձևավորվել է Հայաստանում:

Այնուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ հատկանշական է այն, որ նա կրկին բաց է թողնում քաղաքականություն իր վերադարձի թեման և այդ կապակցությամբ կրկին չի հայտնում որևէ որոշակի ազդակ: Դա վկայում է, որ Քոչարյանն, ըստ ամենայնի, այդ կապակցությամբ առնվազն կամ չունի հստակ որոշում, կամ դեռ հեռու է հեռանալու մտադրությունից:

Այդ տեսանկյունից հատկանշական է այն, որ նա հիշեցնում է, թե ինքն է Սերժ Սարգսյանին ընտրել որպես իր հաջորդ: Իսկ հայտնելով, որ իրեն հասկանալի է Սերժ Սարգսյանի վերընտրվելու ցանկությունը, Քոչարյանը կարծես թե փորձում է ակնարկել, որ Սարգսյանն էլ պետք է հասկանա դրանից հետո իր գալու ցանկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում