Այսօր հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան 7-10 մ/վ արագությամբ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում մառախուղ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 6 աստիճանով:
Օդի ջերմաստիճանն այս գիշեր կլինի -15-17, ցերեկը -2-4 և երեկոյան -6-8 աստիճան ցուրտ:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: