Ապրիլի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկ Լիտվինին, ով Երևանում է գտնվում արտգործնախարարությունների խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ-լեհական հարաբերությունների դինամիկ զարգացման առնչությամբ:
Զրուցակիցներն անդրադարձան Լեհաստանի Նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք երկկողմ, միջազգային, տարածաշրջանային հարցերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Հենրիկ Լիտվինն անդրադարձան ԵՄ «Արևելյան Գործընկերության» ծրագրի շրջանակներում ընթացող գործընթացներին, քննարկեցին այս տարվա երկրորդ կեսին Լեհաստանում կայանալիք «Արևելյան Գործընկերության» գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր:









































