Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրի շրջանակներում իր թիմի՝ արտագնա խաղում «Սթոք Սիթի»-ից կրած պարտության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով:
«Ես հիասթափված եմ: Մենք գործում էինք մեծ էներիգիայով. թիմը ֆանտաստիկ ներուժ ցուցադրեց: Երեք հիմար գնդակ բաց թողեցինք և միայն դրանից հետո սկսեցինք արթնանալ: Պետք է նշեմ, որ մեր բախտը փոքր-ինչ չբերեց: «Արսենալ»-ի ցուցադրած խաղում բազմաթիվ դրական կողմեր կային, սակայն վատ էինք գործում պաշտապանության գծում»,- մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն:








































