Լոս Անջելեսում տեղի են ունենում Իթան և Ջոել Կոենների նոր ֆիլմի՝ «Ավե, Կեսարի» նկարահանումները, հայտնում է Elle-ն:
Նախագծում դերակատարներից մեկին մարմնավորում է Ջորջ Քլունին: Բացի նրանից՝ նախագծում ներգրավված են Սկարլետ Յոհանսոնը, Չեննինգ Տատումը և Ջոն Հիլը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Քլունիի հերոսին անվանում են Բեյրդ Ուայթլոք:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2016թ. փետրվարի 5-ին:













































