Բռնցքամարտի չորս քաշային կարգերի աշխարհի նախկին չեմպիոն, մեքսիկացի բռնցքամարտիկ Խուան Մանուել Մարկեսը որոշում է կայացրել շարունակել կարիերան 2013 թվականին՝ գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով BoxingScene-ը:
Նշենք, որ Մարկեսը երդվել էր կնոջը, որ Մենի Պակյաոյի դեմ մենամարտը վերջինն է լինելու իր կարիերայում, սակայն, ինչպես երևում է, չի պահում իր խոստումը, քանի որ ցանկանում է շարունակել բռնցքամարտիկի կարիերան:
Նա պլանավորում է ռինգ դուրս գալ ապրիլի 13-ին կամ 20-ին:






































