Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Դամասկոսի հարավում գտնվող Մուադամիյաթ Ալ-Շամ քաղաքին, որը գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ: Ինչպես հաղորդում է Intefax-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված` Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման խորհրդին, ավիահարվածի հետևանքով զոհվել է վեց երեխա:
Խորհրդի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը նշել է, որ բոլոր երեխաները եղել են մեկ ընտանիքից:
Նրա խոսքերով՝ զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ մի քանի մարդ, հավանաբար, հայտնվել են փլուզված շինության տակ:










































