«Կարիբյան ծովի ծովահենները 5» ֆիլմը նկարահանվելու է Ջեֆ Նաթանսոնի սցենարով, ով հայտնի է «Բռնիր ինձ, եթե կարող ես», «Տերմինալ» ֆիլմերով: Այս մասին գրում է Variety պարբերականը:
Նման որոշում են կայացրել ծովահենների մասին ֆիլմերի պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը և կապիտան Ջեք Ճնճղուկի դերակատար Ջոնի Դեպը: Ավելի վաղ հնարավոր սցենարիստների թվում նշվում էին Ստյուարտ Բիտի, Թեդ Էլիոթի և Թերի Ռոսիոյի անունները:
Ոչ նկարագրված սյուժեն, ոչ էլ ապագա ֆիլմի թեման դեռևս չեն բացահայտվում: Նաև անհայտ է մնում այն, թե ֆիլմում կմասնակցե՞ն արդյոք մյուս ֆիլմերի աստղերը՝ Քիրա Նայթլին, Ջեֆրի Ռաշը, Օրլանդո Բլումը, Պենելոպա Կրուսը: Ընկերությունը դեռ չի որոշել նաև, թե ով կլինի ֆիլմի ռեժիսորը:
Պարբերականը` հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Դիսնեյը մտադիր է նաև նկարահանել «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի սիքվլը: Ջոնի Դեպը հայտնել է, որ կհամաձայնի նկարահանվել, եթե միայն սցենարը լավը լինի:









































