Մյունխենի «Բավարիա»-ի հոլանդացի կիսապաշտպան Արիեն Ռոբենը հայտարարել է, որ իր թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պերֆեկցիոնիստ է:
«Կարծում եմ` տակտիկական առումով Գվարդիոլան աշխարհի ուժեղագույն մարզիչն է: Խոսեպը պերֆեկցիոնիստ է: Մյունխենյան ակումբի հետ պայմանագրիս ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը, և ես մտադիր եմ մնալ «Բավարիա»-ում և խաղալ Գվարդիոլայի ղեկավարության ներքո:
Ինչ վերաբերում է թիմի կազմի ռոտացիայի սկզբունքին, ապա ես դրա կարիքը չունեմ: Մշտապես խաղալով, չեմ կորցնում խաղային ռիթմս և հիանալի մարզավիճակում եմ: Հասցնում եմ նաև վերականգնել ուժերս»,- Goal. com-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 13 խաղ է անցկացրել «Բավարիա»-ի կազմում և 8 գոլ հեղինակել:










































