Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերները:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, «կարմիր սատանաներ»-ը պատրաստվում են 70 մլն եվրո ծախսել վերը նշված ֆուտբոլիստների տրանսֆերները գնելու համար:
Նշվում է, որ Ռոյսի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ը, Լոնդոնի «Չելսի»-ին և Մյունխենի «Բավարիա»-ն:









































