Արգենտինական ֆուտբոլում հերթական ողբերգական դեպքն է գրանցվել ֆուտբոլիստների վայրագությունների արդյունքում: «Չակարիտա» ակումբի երկրպագուները քարով հարվածել են «Ֆեդերալ դե լա Ռոխա» ակումբի ֆուտբոլիստ Ֆրանկո Անտոնիո Նիետոյի գլխին ու սպանել նրան:
Խաղավարտից 15 րոպե առաջ մրցավարը դադարեցրել է խաղը, քանի որ ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք էր սկսվել: Արդյունքում կարմիր քարտ է ստացել «Ֆեդերալ դե լա Ռոխա» ակումբի ֆուտբոլիստներից մեկը:
Խաղից հետո Նիետոն իր ավտոմեքենայով տուն գնալու ճանապարհին հարձակման է ենթարկվել մրցակցի երկրպագուներից կողմից: Նրանցից մեկը քարով հարվածել է ֆուտբոլիստի գլխին, որից հետո վերջինս կորցրել է գիտակցությունը: Հիվանդանոց տեղափոխությունից օրեր անց նա մահացել:









































