Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է հզորացնել թիմի պաշտպանության գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Daily Express-ի տեղեկությունների համաձայն` լոնդոնյան ակումբի ղեկավարությունն ուսումնասիրում է «Տոտենհեմ»-ի պաշտպան Վլադ Կիրիկեշի իրավունքների վարձակալության հնարավորությունը: Նշվում է, որ գործարքի կայացմանը կարող է խանգարել երկու ակումբների միջև ձևավորված վատ հարաբերությունների հանգամանքը:
Հարկ է նշել, որ Կիրիկեշի ծառայություններով հետաքրքրված են նաև «Նապոլի»-ն, «Շալկե»-ն և «Ռոմա»-ն:









































