Բրիտանացի գերծանրքաշային Դեյվիդ Հեյը հերթական անգամ հայտարարեց, որ ցանկանում է մենամարտել WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի դեմ.
«Ես հասա իմ նպատակին, երբ դարձա աշխարհի չեմպիոն: Ես խոշոր գումարներ ունեմ տարբեր բանկերում, այդ իսկ պատճառով փողի մասին չեմ մտածում: Ունեմ միայն մեկ մտահղացում, որն իրականություն չի դարձել. ցանկանում եմ մենամարտել Վիտալի Կլիչկոյի դեմ: Դա իմ վերջին ցանկությունն է սպորտում:
Հուսով եմ՝ ինձ հետ մենամարտը նույնպես մտնում է Վիտալիի ծրագրերի մեջ: Մենամարտի օրն ու ժամն իմանալուն պես կվերադառնամ մարզադահլիճ ու կնախապատրաստվեմ հանդիպմանը:
Հուսով եմ՝ նա կհամաձայնի մենամարտել ինձ հետ: Վիտալին ագրեսիվ բռնցքամարտիկ է, իսկ ես հիանալի եմ գործում հակագրոհների ժամանակ: Պատրաստ եմ նոկաուտի ենթարկել նրան: Չէ՞ որ Վիտալին արդեն 41 տարեկան է և կորցրել է արագությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հեյը հայտարարել էր, որ Վիտալիի հետ մենամարտից հետո կավարտի իր մարզական կարիերան:









































