Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Հաագայի միջազգային դատարանը հրաժարվել է քննել «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» հայցը:
Դրանում Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է 1993-2008 թվականներին Աբխազիայում և Հարավային Օսիայում վրացական բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ:
Հաագայի դատարանն իր մերժումը պատճառաբանել է նրանով, որ այդ խնդիրը չի տեղավորվում իր լիազորությունների շրջանակներում:
Հիշեցնենք, որ Վրաստանը տվյալ հարցով Հաագայի միջազգային դատարան էր դիմել դեռևս 2008 թվականի օգոստոսին: