Հունգարիայի մայրաքաղաքի մերձակայքում 40 հազար տուն առանց էլեկտրաէներգիայի են մնացել այն բանից հետո, երբ վատ եղանակի պատճառով տապալված ծառերը վնասել են էլեկտրական լարերը, երեքշաբթի օրը փոխանցել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով երկրի ԱԻՆ-ն ներկայացուցիչներին:
Տեղեկատվության համաձայն՝ Բուդապեշտում տեղացած անձրևը սառել է ծառերի վրա՝ ծանրացնելով դրանք: Որոշ դեպքերում սառույցի հաստությունը 10սմ է հասնում: Քաղաքում մասամբ կասեցվել է երթևեկությունը:
Բացի դրանից նշվում է, որ հատուկ ծառայությունների աշխատակիցները ստիպված են եղել փակել դեպի անտառային հատվածներ մուտքը, որպեսզի տեղի բնակչության շրջանում կանխվեն դժբախտ պատահարները: Ներկա պահին եղանակային պայմանների պատճառով զոհվածների կամ տուժածների մասին տվյալներ չկան:








































