Իտալական «Նապոլի»-ն մոտ է «Սամպդորիա»-ի հարձակվող Մանոլո Գաբիադինիի տրանսֆերը գնելուն, հաղորդում է Tutto Mercato-ն:
Նեապոլցիները պատրաստ են վճարել 13 մլն եվրո տաղանդավոր ֆուտբոլիստի համար:
Ավելի վաղ «Նապոլի»-ն Գաբիադինիի տրանսֆերի դիմաց «Սամպդորիա»-ին առաջարկել էր 10 մլն եվրո, սակայն մերժվել էր:










































