«Օսկար 2013»-ի հավակնորդների անունները հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ Քրիստեն Սթյուարտի «Ճանապարհին» ֆիլմն ըստ արժանվույն չի գնահատվել: Սական դա տխրելու պատճառ չէ: Այժմ դերասանուհին կարող է հեշտությամբ ապրել առանց այդ մրցանակի: Նրա անձնական կյանքը վերջապես հարթվել է: Որոշ տվյալների համաձայն՝ Քրիստենը հարկադրված բաժանումից հետո չի կարողանում հագենալ Ռոբերտ Պատինսոնից, այդ պատճառով էլ իր սիրեցյալի հետ օրական յոթ անգամ սեքսով է զբաղվում:
Ընդ որում՝ օգտագործվում են տարբեր աքսեսուարներ՝ փետուրներ, կապիչներ և նույնիսկ՝ ձեռնաշղթաներ: Զույգը սեքս-խանութների մշտական հաճախորդն է դարձել: Միևնույն ժամանակ հոգեբանները պնդում են, որ սեքսով այդքան հաճախ զբաղվելը հարաբերություններում որոշ հոգեբանական խնդիրների մասին է վկայում՝ որպես խնդիրներից հեռանալու կամ դրանք անտեսելու միջոց:
Վերջին տվյալների համաձայն՝ ամենահայտնի «վամպիրները» Լոնդոնում միասին ապրելու բնակարան են փնտրում, հավանական է՝ Ռոբի ծնողների հարևանությամբ: Ինչպես հայտնի է, Պատտինսոնը շատ է կապված իր ընտանիքի հետ, այդ պատճառով էլ երկար և երջանիկ ամուսնական կյանքի համար Քրիստենը պետք է արժանանա Ռոբի ծնողների և մտերիմների հավանությանը:









































