Իրաքի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Իրաքյան Քրդստանի ինքնավար մարզի տարածաշրջանային կառավարության հետ տեղի նավթամթերքների արտահանման հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով քրդական իշխանությունների ներկայացուցիչներին:
Նշենք, որ Իրաքյան Քրդստանի վարչակազմը Բաղդադին մեղադրում է նավթի վաճառքից ստացված եկամուտների անարդար բաշխման մեջ, ինչպես նաև պահանջում Քրդստանում պետական ծառայողների աշխատավարձի բարձրացում:









































