Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` ֆինանսական ֆեյր փլեյի գործող կանոնները պաշտպանում են հին ակումբների շահերը և խաչընդոտում այն ակումբների զարգացմանը, որոնք ձգտում են բարձրակարգ դառնալ:
«Կարծում եմ` ֆինանսական ֆեյր փլեյը հակասություններ է պարունակում: Հայտարարություններ էին հնչում, որ այդ կանոնների շնորհիվ բոլոր ակումբները հավասար պայմանների մեջ կլինեն: Բայց այն, ինչ արդյունքում ստացվեց, պաշտպանում է հին մեծագույն ակումբները, որոնք ամեն ինչ արդեն ձեռք են բերել տարիների ընթացքում:
Այսպես կոչված նոր ակումբները, որոնք նոր ներդրումներ են ստացել, չեն կարողանում արագ հասնել նույն մակարդակին: Նրանց համար դժվար է հաղթահարել մեծ ակումբների գերիշխանությունը: «Չելսի»-ն հին ակումբ չէ, բայց նաև չէի ասի, թե այն նոր սեփականտեր ունի: Նա արդեն 10 տարի է զբաղվում է ակումբով: «Չելսի»-ն կայուն է և մեծ պատմություն ունի: Այդ առումով մենք չենք զիջում մյուս բարձրակարգ ակումբներին»,- Yahoo-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:








































