Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Ոստիկանական տեղեկատու

Սպանությունը բացահայտվել է

Մարտի 30-ին՝ ժամը 17.00-ին, 53-ամյա Մարիամ Ս.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 16.00-ի սահմաններում, այցելելով եղբոր` 50-ամյա Ստեփան Սարգսյանի տուն, նրան հայտնաբերել է հատակին ընկած՝ մահացած:

Ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության՝ Ս. Սարգսյանի մահը վրա էր հասել գանգուղեղային փակ վնասվածքի հետևանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով հիմնավորվել է, որ մարտի 29-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Արարատ գյուղի բնակիչ, 41-ամյա Մակիչ Ս.-ն Ստեփան Սահակյանի տանը դիտավորությամբ կյանքից զրկել է նրան` գլուխը մահճակալին և պատին հարվածելով:

Փաստի առթիվ Արարատի քննչական բաժանմունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով (սպանությունը) հարուցվել է քրեական գործ:

Մակիչ Ս.-ն ձերբակալված է:

Քննությունը շարունակվում է:

Ընկել է ձորը

Մարտի 31-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ի սահմաններում 45-ամյա Վարդան Պ.-ի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 1-ին կմ-ին ընկել է ձորը, ինչի հետևանքով 27-ամյա ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Տուժողին տեղափոխել է հիվանդանոց

Մարտի 31-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում 35-ամյա Գագիկ Ն.-ն «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Հաղթանակի և Մայակովսկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 75-ամյա Հակոբ Ջ.-ին և նույն ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Գողությունը բացահայտվել է

Մարտի 31-ին՝ ժամը 10.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա Գագիկ Ա.-ին:

Պարզվել է, որ նա 27-ամյա Գեղամ Ա.-ի և 25-ամյա Գոռ Ա.-ի հետ մարտի 25-ի գիշերը մի արտադրական բազայից գողացել է 3 տոննա թուջե անիվներ և ձուլվածքներ` պատճառելով 750.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ Գեղամ Ա.-ին և Գոռ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Ձախողված կողոպուտ

Մարտի 31-ին՝ ժամը 22.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Դրոյի փողոցի թիվ 15 շենքի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Արթուր Խ.-ին:

Պարզվել է, որ նա ժամը 22.45-ին նշված շենքի մոտ փորձել է հափշտակել 20-ամյա Աննա Ի.-ի պարանոցի ոսկյա շղթան, սակայն հանդիպելով աղջկա դիմադրությանը՝ չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:

Կատարվում է նախաքննություն:

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին

Մարտի 31-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.10-ին 36-ամյա Սասուն Հ.-ի վարած «Մերսեդես-Բենց Ե-240» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին բախվել է 25-ամյա Արտյոմ Խ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Արտյոմ Խ.-ն, նրա 3 ուղևորները և Սասուն Հ.-ի 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Շրջվել է

Մարտի 31-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.30-ին 23-ամյա Կարեն Ա.-ի վարած «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Դավիթ Անհաղթի փողոցում բախվել է 21-ամյա Էդգար Ս.-ի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով «Տոյոտա»-ն շրջվել է ու բախվել մայթեզրի մոտ կայանած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով մեկ ուղևոր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Երևան-Եղեգնաձոր ճանապարհին

Մարտի 31-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.15-ի սահմաններում 49-ամյա Ռոբերտ Ա.-ի վարած «Տոյոտա-Լենդ կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 67-րդ կմ-ին բախվել է 53-ամյա Ազիզ Մ.-ի վարած «Վոլվո» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Ռոբերտ Ա.-ն վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Բախվել են

Մարտի 31-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել 43-ամյա Սենիկ Գ.-ի վարած «ԳԱԶ-53» և 36-ամյա Մանուկ Գ.-ի վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Մանուկ Գ.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հետախուզվողներ են հայտնաբերվել

Մարտի 31-ին՝ ժամը 09.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր գյուղից բերման են ենթարկել 22-ամյա Արմենակ Մ.-ին, որը ս/թ մարտի 29-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:
Արմենակ Մ.-ն կալանավորված է:

* * *

Մարտի 31-ին՝ ժամը 11.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Այգեշատ գյուղից բերման են ենթարկել 44-ամյա Նորիկ Ե.-ին, որը ս/թ փետրվարի 9-ից հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով:

Նորիկ Ե.-ն կալանավորված է:

Տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին

Մարտի 31-ին՝ ժամը 10.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 45-ամյա Հունան Ա.-ին, որը 2005 թ. փետրվարի 4-ից ՌԴ Կրասնոյարսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում