Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Մամադու Սակոն և հարձակվող Մարիո Բալոտելին չեն կարող օգնել թիմին Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի` «Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղի ժամանակ, որը կկայանա դեկտեմբերի 2-ին:
Այս մասին հաղորդել է թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
«Երեկ Սակոն առաջին անգամ մարզվել է թիմի հետ, սակայն չի կարողանա մասնակցել «Լեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը:
Մեկնարկային կազմում փոփոխություններ չեմ արել: Ինձ թվում է, որ այդ խաղին չի մասնակցի նաև Մարիո Բալոտելին»,- հայտարարել է Ռոջերսը:









































