The Sun-ը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է ստանձնել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչի պաշտոնը:
Ակնկալվում է, որ իսպանացի մասնագետն անգլիական թիմում կարող է ստանալ 10 միլիոն ֆունտ:
«Ես հարյուր տոկոս եմ համոզված, որ Պեպը գլխավորելու է «Մանչեսթեր Սիթի»-ն հաջորդ ամռանը: Երբ ասում եմ հարյուր տոկոս, 99-ն արդեն հաշվի մեջ չէ: Ես համոզված եմ»,- նշում է աղբյուրը:
Ավելի վաղ լուրեր կային, որ Պեպը կարող է գլխավորել «Յունայթեդ»-ը, «Միլան»-ը, «Բավարիա»-ն կամ «Չելսի»-ն:










































