Գերմանական ThyssenKrupp ընկերությունը խոստանում է ստեղծել ապագայի երկնաքերերի վերելակ, որը կունենա մեկից ավելի խցեր, որոնք կտեղաշարժվեն ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական՝ շնորհիվ մագնիսական ձգողականության տեխնոլոգիայի: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Գերմանացի ինժեներների գյուտը հեղափոխություն կլինի ժամանակակից ճարտարապետության մեջ, քանի որ վերելակների կենտրոնական բլոկներն այլևս չեն սահմանափակի շենքի դիզայնը:
Նման բեկման բանալին գծային շարժիչի ստեղծումն է, որը ThyssenKrupp-ն արդեն կիրառել է Siemens-ի հետ համատեղ Transrapid մագնիսական ձգողականությամբ մոնոռելսային գնացք ստեղծելու համար:
Նման վերելակ ունեցող առաջին շինությունը կլինի 240 մետրանոց աշտարակը, որը ներկայում կառուցվում է գերմանական Ռոտվայլ քաղաքում:








































