Դոնեցկի «Շախտյոր»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Յուրա Մովսիսյանի՝ «Սպարտակ» տեղափոխության մասին:
«Յուրան շատ լավ ֆուտբոլիստ է: Նա շատ ուժեղ է, իսկական պրոֆեսիոնալ: Կարծում եմ՝ նրա տեղափոխությունը դրական է թե´ իր, թե´ «Սպարտակ»-ի համար: Աստված թող նրան առողջություն տա, մնացածն ինքը կանի ու կաջակցի «Սպարտակ»-ին բարձր հորիզոնական գրավել առաջնությունում, ինչպես նաև տիտղոսներ նվաճելու հարցում»,- ասել է Մխիթարյանը:









































